Հնագույն ժամանակների խորհրդավոր լաբիրինթոսները. դրանք գոյություն ունեն մինչ օրս


20:30 , 22 մարտ, 2021

Մինոտավրոսի խորհրդավոր լաբիրինթոսը միակը չէ պատմության մեջ։ Գոյություն ունեն նաև այլ լաբիրինթոսներ՝ առավել հետաքրքիր ու միստիկ։ Մինչ օրս պարզ չեն, թե ովքեր և ինչու են դրանք կառուցել, ինչ դեր են դրանք ունեցել հնագույն մարդկանց կյանքում։

Ամենեմհեթ III-ի լաբիրինթոս

Եգիպտոսը ողջ աշխարհին հայտնի է իր բուրգերով, սակայն հնագետներն առավել արտասովոր երևույթ են այնտեղ հայտնաբերել՝ լաբիրինթոս։ Վերջինս կառուցվել է Ամենեմհեթ III փարավոի օրոք և իրական գլուխգործոց է համարվում։ Զբաղեցնում է 70,000 քմ տարածք։ Լաբիրինթոսը հայտնաբերվել է 2008 թ. տարածքի ուսումնասիրման ժամանակ։ Գետնի տակ նկատվել է հսկայական չափսերի կառույց, որը միանում էր Ամենեմհեթ III-ի բուրգին։

Ըստ գիտնականների տվյալների՝ լաբիրինթոսը ծառայել է որպես փարավոնների գերեզման։ Այնտեղ թաղել են նաև կոկորդիլոսների, որոնք սուրբ կենդանիներ էին համարվում։ Սակայն կան վկայություններ այն մաիսն, որ լաբիրինթոսը նաև վանական համալիրի կենտրոն է եղել, որտեղ զոհեր են մատուցել եգիպտական բոլոր աստվածներին։ Լաբիրինթոս մուտք գործել թույլատրվում էր բացառիկ անձանց։

Ցավոք, ժամանակը չի խնայել լաբիրինթոսը, և այն ավիրվել է։ Պատմաբանները որոշ աղբյուրներից տեղյակ էին լաբիրինթոսի մասին, և այժմ արդեն ապացույցներ ունեն դրա գոյության վերաբերյալ։

Իերիհոնի լաբիրինթոս

Սա քրիստոնեության ամենահանելուկային խորհրդանիշերից մեկն է։ Համաձայն որոշ հնագույն գրավոր աղբյուրների՝ գոյություն է ունեցել Իերիհոն քաղաք, որն իրենից յոթնամաս լաբիրինթոս էր ներկայացնում։ Հնարավոր է, որ այն առնչություն ունի Իերիհոնի պատերի փլուզման աստվածաշնչյան պատմության հետ։ Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ հրեաների զորքը 7 անգամ անցել է քաղաքով։

Համաձայն բազմաթիվ հունական ձեռագրերի՝ այս լաբիրինթոսն ստեղծել է Սողոմոն արքան, սակայն թե ինչու՝ դեռևս անհայտ է։ Ի սկզբանե այն ունեցել է քառակուսի տեսք, ապա վերածվել շրջանաձևի։

Շարտրի տաճարի լաբիրինթոս

Ֆրանսիական Շարտր քաղաքում է գտնվում Նոտր-Դամ-դը-Շարտր տաճարը, որն ամենագեղեցիկ գոթական կառույցներից մեկն է համարվում։ Դրանում նաև կհանդիպեք արտասովոր լաբիրինթոսի, որը հենց հատակի վրա է պատկերված։

Հոգևորականները երկրպագում են լաբիրինթոսը և անցնում դրա միջով։ Սակայն հայտնի չէ՝ հստակորեն ով և ինչու է այն ստեղծել։ Տարածքում նախկինում բնակվող դրուիդները հավատում էին, որ իրենց հողն ու ջուրը սուրբ էներգետիկա ունի, իսկ այժմ համարվում է, որ մարդը, անցնելով տվյալ լաբիրինթոսով, բուժվում է և վարակվում այդ էներգետիկայով։ Լաբիրինթոսը կառուցված է հնագույն քարերից և ունի շուրջ 300 մ երկարություն։