15:20 , 10 օգոստոս, 20131in.am-ը գրում է.
Իտալացիները ընտրել են այս ամռան ամենագեղեցիկ լողափերը:
Լավագույնը Cala Bianca-ն է ճանաչվել, որը գտնվում է Չիլենտո Ազգային արգելանոցի տարածքում: Այսպիսին են ինտերնետ-քվեարկության արդյունքները, որոնք անցկացվել են բնապահպանական Legambiente կազմակերպության կողմից: Հարցմանը 1000 օգտատեր է մասնակցել:
Մասնակիցները հատուկ նշել են նաև Լամպեդուզա կղզու Spiaggia dei Conigli լողափը: 15 այլ գեղեցիկ լողափեր էլ գտնվում են Ապուլիում, Տոսկանայում, Սարդինիայում, Սիցիլիայում, Լացիոյում և Մարկում: Դրանք բոլորն էլ առանձնանում են գեղատեսիլ բնությամբ:

