Կորոնավիրուսի բրազիլական շտամը հասել է Նյու Յորք. Կուոմո


12:32 , 21 մարտ, 2021

News.am-ը գրում է․

Շաբաթ Նյու Յորքի նահանգապետ Էնդրյու Կուոմոն հաղորդել է, որ COVID-19-ի առավել վարակիչ շտամերից մեկը, որն ի սկզբանե հայտնաբերվել էր բրազիլացի ճանապարհորդների մոտ, այժմ հասել է Նյու Յորք, հաղորդում է CNBC-ն:

Մամլո հաղորդագրության համաձայն՝ բրազիլական շտամով պացիենտը Բրուքլինի 90-ամյա բնակիչ է, որը չունի ճանապարհորդությունների պատմություն:

«Այստեղ՝ Նյու Յորքում բրազիլական շտամի հայտնաբերումը եւս մեկ անգամ ընդգծում է հետագայում առողջությունը պահպանելու համար բոլոր անհրաժեշտ միջոցառումները ձեռնարկելու անհրաժեշտությունը»,-ասել է Կուոմոն:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ