Թռչող ափսե՞: Ֆլորիդայի բնակիչներն իրարանցման մեջ են


16:45 , 10 օգոստոս, 2013

Ֆլորիդայի բնակիչները երկնքում նշմարել են մի կապտավուն թռչող օբյեկտ: Նրանք կարծել են, որ դա թռչող ափսե է: 32 տարեկան Մերեդիթ Հոքըդեյը պատմել է, որ օգոստոսի յոթին նա հանգիստ քայլում էր, մեկ էլ երկնքում տարօրինակ լույս է նշմարել: Սկզբում կարծել է, թե ինչ-որ ինքնաթիռ է պայթել: Նա սկսեց լուսանկարահանել և տեսագրել այդ տեսարանը: Հետո ինչ-որ տարօրինակ ամպ տեսավ: Նա մտածեց, որ դա կարող է թռչող ափսե լինի: Կանչեց իր ամուսնուն, սակայն նա ևս ոչ մի բացատրություն չկարողացավ տալ այդ տարօրինակ տեսարանին:

«Ես կուզեի ասել, որ դա թռչող ափսե է, բայց ես չեմ կարող վստահաբար պնդել դա: Կցանկանայի մտածել, որ այլմոլորակայիններ գոյություն ունեն: Դա խոսակցության հետաքրքիր առարկա է: Ես հավատում եմ, որ այլ մոլորակներում ևս կյանք կա», - ասել է Հոքըդեյը:

HT ufo florida tk 130809 16x9 608 UFO or Cloud? Fla. Residents in Disarray Փիթեր Դեվենփորթը` Անհայտ թռչող օբյեկտների տեղեկատվական կենտրոնի նախագահը, ասաց, որ օգոստոսի յոթին Ֆլորիդայից 14 ահազանգ են ստացել թռչող ափսեների մասին: Ահազանգերի մի մասը գրավոր էր, մյուս մասն էլ` հեռախոսային:

Գիտնականները կարծում են, որ թռչող օբյեկտը թռչող ափսե չի եղել: Մարդիկ երկնքում պարզապես նշմարել էին վերջերս արձակված հրթիռի ծուխը: Հրթիռի արձակումից  բյուրեղյա ամպեր էին գոյացել:

Օգոստոսի 7-ին Դելտա IV տեսակի հրթիռ էին արձակել: «Տեսա՞ք այն վառ ամպերը, որ կուտակվել էին Դելտա IV հրթիռի արձակումից հետո: Մենք կարծում ենք, որ դրանք արծաթավուն ամպեր են, որոնք հայտնվում են մեզոսֆերայում (միջնոլորտ) 85 կմ բարձրության վրա:  Քանի որ արևը դեռ շողում էր այդ բարձրության վրա, սառցե բյուրեղները, որոնք գոյացել էին հրթիռի արձակման հետևանքով, շատ պայծառ տեսք ունեին», - իր ֆեյսբուքյան էջում գրել էր ԱՄՆ ազգային եղանակային ծառայությունը:

Դեվենփորթն ասաց, որ զանգահարողներից մեկը հաղորդել էր, որ ինքը ծանոթ է հրթիռների արձակումից հետո երկնքում կատարվող երևույթներին, սակայն հրթիռի արձակումից անմիջապես հետո ինքը տեսել է մի բան, որ իրեն անհայտ է եղել: Այսպիսով, բացառված չէ, որ երկնքում բացի ամպերից ուրիշ օբյեկտ էլ է երևացել: