Սիրիական ընդդիմությունը մտադիր է ներկայացուցչություն բացել Հորդանանում


15:01 , 10 օգոստոս, 2013

1in.am-ը գրում է.

Սիրիայի ընդդիմադիր Ազգային խորհուրդը մտադիր է պաշտոնական ներկայացուցչություն բացել Հորդանանում, հաղորդում է «Ալ Ջազիրա» հեռուստաալիքը: 

Համաձայն հաղորդագրության՝ Ազգային խորհուրդը անհրաժեշտ է համարում բացել Հորդանանում ներկայացուցչություն այդ երկրի հետ քաղաքական հարաբերություններ հաստատելու, ինչպես նաև Հորդանանում սիրիացի փախստականների վիճակին հետևելու համար: 

Հաղորդվում է, որ Ազգային խորհուրդը մտադիր է ներկայացուցչություններ բացել արաբական ու եվրոպական այլ երկրներում ևս: