Պակիստանի վարչապետը կորոնավիրուսով է վարակվել
20:19 , 20 մարտ, 2021
Պակիստանի վարչապետ Իմրան Խանը վարակվել է կորոնավիրուսով:
Այս մասին այսօր հայտարարել է երկրի ազգային առողջապահության, կարգավորման և համակարգման հարցերով վարչապետի հատուկ օգնական Ֆեյսալ Սուլթանը:
«Վարչապետի կորոնավիրուսի թեստը դրական արդյունք է ցույց տվել, և նա մեկուսացել է տանը», - գրել է Սուլթանն իր թվիթերյան պաշտոնական էջում:
Հիշեցնենք՝ Խանը մարտի 18-ին ստացել էր Sinopharm չինական հակակորոնավիրուսային պատվաստանյութի առաջին դեղաչափը: