21:00 , 20 մարտ, 2021Մարդիկ հարյուրամյակներ շարունակ կառուցում են հուսալի նավեր, որոնք շրջում են օվկիանոսներում։ Սակայն, չնայած ամենին, բաց ջուը շարունակում է մնալ վտանգավոր տարածություն։
Շատ նավերի, օրինակ՝ «Կոստա Կոնկորդիայն», «Վասան», «Տիտանիկը», հայտնի են բոլորին։ Որոշ նավեր անհետ կորում են և այլևս երբեք չեն գտնվում։ Վերջին տարիներին, սակայն, ժամանակակից սարքավորումների և ուշադիր սուզորդների շնորհիվ ջրի տակ անսպասելի հայտնաբերումներ են արվել։ Դրանցից մեկն էլ գրեթե 100 տարի առաջ խորտակված Manasoo նավն էր։
Նավը ջրում առանց որևէ պատահարի շրջել է 40 տարի։ իր ծովային ճանապարհորդության մեծ մասի ընթացքում այն տեղափոխել է մարդկանց ու բեռները ԱՄՆ-ից Կանադա։ Սակայն 1928 թ. փոխվեց նավի սեփականտերը։ Դրա մոդերնիզացիայից և չափսերի մեծացումից հետո նավը տեղավորեցին Գուրոն լիճ։ Այն արդեն ուղևորներ էր փոխադրում Մանիտուլին կղզուց դեպի Սու-Սենթ-Մարի։

Նույն թվականի սեպտեմբերի 14-ին վերանորոգված և վերանվանված Manasoo-ն փոթորկի մեջ հայտնվեց։ Ծովագնացները նման ճակատագիր կանխատեսում էին նավի համար, քանի որ ընդունված է, որ ծովային տրանսպորտի անվանումը ոչ մի դեպքում փոխել չի կարելի։
Խորտակումից հետո երբ փրկվածներին դուրս բերեցին, նրանք չէին կարողանում ցույց տալ, թե կոնկրետ որ հատվածում է նավն անցել ջրի տակ։ Manasoo-ն սկսեցին անհետ կորած համարել, քանի որ լիճը շատ մեծ էր ու խորը, իսկ նավի խորտակման կոորդինատները հայտնի չէին։
Գտնելու փորձեր, իհարկե, կատարվեցին, սակայն ապարդյուն։ Վեջերս սուզորդները հանդիպել են Manasoo-ի մնացորդներին, որոնք գտնվել են շուրջ 60 մ խորության վրա։

Փոթորիկը նավին նախանշված ուղուց հեռացրել էր, այդ իսկ պատճառով էլ հնարավոր չէր եղել այն գտնել։ Մեծ մասամբ այն գտնվում էր լավ պահպանված վիճակում։ Սուզորդները կարողացել են ուսումնասիրել նավը և որակյալ լուսանկարներ անել։
Նավում սուզորդները գտածոներ են հայտնաբերել, այդ թվում՝ Շևրոլե նոր ավտոմեքենա։ Ուսումնասիրման ընթացքում պարզ է դարձել, որ ավտոմեքենայի սեփականատերը՝ մի հարուստ ֆերմեր, Manasoo-ով կովերի նախիր է տեղափոխել։ Կենդանիների տեղափոխման կանոնները խախտվել են, և հենց կովերի՝ խուճապի մատնվելն է պատճառն եղել այն բանի, որ կապիտանը չի կարողացել պահպանել նավի հավասարակշռությունը։
Արդյունքում նավը խորտակվել է, իսկ փրկված մարդիկ օվկիանոսում անց են կացրել 2,5 օր։