Կառուցվել է ժամանակակից էկո-հանգստավայր, որտեղ տները «Բաբա-յագայի» տնակի տեսք ունեն


20:30 , 20 մարտ, 2021

Ֆինլանդիայում ստեղծվել է այնպիսի տների համալիր, որոնք հիշեցնում են հավի ոտքեր ունեցող հեքիաթային տնակները։ Այս ժամանակակից էկոլոգիական հանգստավայրը նախատեսված է այն զբոսաշրջիկների համար, որոնք ցանկանում են վայելել ֆիննական հրաշագեղ բնությունը։ Բազան տեղակայված է անտառի խորքում՝ լեռների մոտակայքում։

Տները նախագծած ընկերությունը հիմնվել է հին տեխնոլոգիաների վրա, որոնք կիրառել են նորմանները։ Հնում հյուսիսային ժողովուրդները փայտե տնակներ են կառուցել, որոնք գտնվել են գետնից վերև։ Նման տները հիմնականում պատկանել են որսորդներին կամ նախատեսված են եղել սնունդ կամ այլ իրեր պահպանելու համար։ Գետնից բարձր են գտնվել, որպեսզի վայրի կենդանիները չկարողանան հասնել դրանց։

Ամռան որսի ժամանակ մարդիկ նման տնակներում բնակություն են հաստատել։ Դրանք չեն ջեռուցվել, քանի որ բնակվել են մարդիկ կարճ ժամանակահատվածներով, իսկ ձմռանը ծառայել են որպես յուրօրինակ սառնարաններ։ Ամենայն հավանականությամբ հենց նորմանների տնակներն են նախատիպ հանդիսացել հեքիաթային տնակի համար, որտեղ ապրում էր բաբա-յագան։

Ընկերությունը որոշել է վերակենդանացնել հին ավանդույթը և էկո-տներ կառուցել հին տնակների ոճով։ Տնակները պատրաստվում են ամբողջապես բնական նյութերից, բացառություն են բետոնե հիմքերը։ Դրանք ունեն ոչ մեծ մակերես՝ շուրջ 30 քմ։ Որպես ջեռուցիչներ օգտագործվում են բրդե նյութեր, այնպես որ տնակներում հեշտ կլինի շնչելն ու քնելը։

Որոշվել է պատերը ներկել սևով, որպեսզի արևի՝ մայր մտնելուց հետո տնակները չերևան մթության մեջ։ Սակայն սենյակները ներսից լուսավոր և հարմարավետ են։ Հսկայական պանորամային պատուհանները թույլ են տալիս անդադար հիանալ ֆիննական բնությամբ։