13:56 , 10 օգոստոս, 2013Tert.am-ը գրում է.
GALLUP International association-ը «Մարկետ սուպեր™» հարցումն անցկացրել է 2012թ. նոյեմբերին՝ Երևան քաղաքում՝ 1 066 մարդու շրջանում՝ դեմ առ դեմ հարցման մեթոդով:
Այսպես. «ինչու՞ գնումներ չեք կատարում սուպերմարկետից» հարցին ռեսպոնդենտների 31% -ը պատասխանել է, որ գները թանկ են, 24 %-ը՝ որ տան մոտակայքում չկան սուպերմարկետներ, 23 %-ը՝ որ անհրաժեշտություն չի լինում:
Քաղաքական ու քաղաքացիական նկատառումներով ևս քաղաքացիները սուպերմարկետներ չեն հաճախում. հարցվածների մոտ 2 տոկոսը պատասխանել է, որ սուպերմարկետ չի հաճախում, քանի որ օլիգարխներն են տերերը, մյուս 2 տոկոսը՝ որ գնածս ապրանքն անցնի փոքր ու միջին ձեռնարկատերերին, մյուս 2 %-ը դժգոհել է սուպերմարկետների ապրանքների որակից: Իսկ 3% -ն էլ ասել է, որ սկզբունքորեն սուպերմարկետ չի այցելում: Հարցվածների 12 %-ն էլ պատասխանել, որ ինքնասպասարկումը հարմար չէ, 5 % -ը, որ տարածքը հարմար չէ, 8 %-ը՝ առողջության պատճառով չի կարողանում գնալ սուպերմարկետ:
Այսուհանդերձ, սուպերմարկետներից օգտվող հարցվածների 76 %-ը պատասխանել է, որ ակցիաների ժամանակ գնումներ կատարում է սուպերմարկետներից, իսկ 24 %-ը՝ ոչ:
Հարցվածների 92 %-ը պատասխանել է, որ սուպերմարկետներից գնում է ամենօրյա սնունդ, 26-ը՝ տոնական գնումներ, 1 %-ը՝ ծխախոտ, 10%-ը՝ կենցաղային ապրանքներ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ