13:49 , 10 օգոստոս, 20131in.am-ը գրում է.
Չինաստանի կառավարության 2 աշխատակից և Շենսի նահանգի առողջապահական համակարգի 3 աշխատակից ազատվել են զբաղեցրած պաշտոններից նորածինների առուվաճառքով զբաղվելու պատճառով: Հաղորդվում է, որ ոստիկանություն է ստացվել նվազագույնը 55 նմանատիպ բողոք, հայտնում է russian.rt.com-ը:
Սկանդալի կենտրոնում հայտնվել է մանկաբարձ Չժան Սուսյան, որն աշխատել է Ֆուպին բնակավայրի մայրության ու մանկական պահպանության հիվանդանոցում:
Նա համոզել է ծնողներին հրաժարվել իրենց իբր հիվանդ երեխաներից, ապա փոքրիկներին վաճառել է: Նա մեղադրվում է 25 նմանատիպ դեպքի մեջ, որոնք կապված են նորածինների վաճառքի հետ, հայտնում է «Սինխուա» գործակալությունը:
Այս պատմության մասին հայտնի դարձավ այն բանից հետո, երբ ծննդկաններից մեկը ինչ-որ կասկածներ ունենալով՝ դիմեց ոստիկանություն: