Խելացի դրամապանակ, որը կորելու դեպքում անմիջապես «տեղեկացնում է» սեփականատիրոջը


21:00 , 19 մարտ, 2021

Մինչև վերջերս դրամապանակ ունեին բոլորը, սակայն այսօր այս աքսեսուարն աստիճանաբար երկրորդ պլան է մղվում՝ իր տեղը զիջելով անկանխիկ վճարման համակարգերին։ Միաժամանակ, այսօր գոյություն ունեն նորագույն տեխնոլոգիաների միջոցով պատրաստված դրամապանակներ, որոնց գոյության մասին շատերը չգիտեն։

Woolet խելացի դրամապանակը պայուսակում շատ տեղ չի զբաղեցնում։ Այն ունի ընդամենը 10 մմ հաստություն։ Այն միացված է սմարթֆոնին և սեփականատիրոջն ազդանշան է տալիս այն դեպքում, երբ վերջինս մեծ տարածության վրա է գտնվում դրամապանակից։ Այսինքն՝ գադջեթն առավել օգտակար կլինի նրանց համար, ովքեր մշտապես կորցնում են իրենց իրերը հասարակական վայրերում։

Դրամապանակում հնարավոր է տեղավորել թղթադրամներ, քարտեր և սմարթֆոն։ Դրանում ներկառուցված են սենսորներ՝ գադջեթի հետ սինխրոնիզացիան ապահովելու համար։ Դամապանակն ինքնուրույն է լիցքավորվում, սակայն հեղինակները ցանկանում են ստեղծել դրա համար լիցքավորման համակարգ, որը կաշխատի մարդու մարմնի ջերմության հաշվին։

Seyvr-ը դրամապանակ է, որի մեջ կա սմարթֆոնի լիցքավորման սարք։ Լիցքավորիչի հաստությունն ընդամենը 6 մմ է, և այն լիցքավորում է յուրաքանչյուր գադջեթ։ Արտաքնապես դրամապանակը գեղեցիկ տեսք ունի, պատրաստված է հաստ ու որակյալ կաշվից Հարավային Կորեայում։

Imossi-ն բարակ, մինիմալիստական քարդհոլդեր է, որն ունի բրիտանական ծագում։ Դրա ոճային կորպուսն ունակ է պահելու մի քանի բանկային քարտ։ Դիզայնը հնարավոր է փոփոխել՝ կախված տրամադրությունից։

Proto Wallet դրամապանակը չորս մասից է բաղկացած, որոնցից յուրաքանչյուրը մյուսին ամրանում է հզոր մագնիսների շնորհիվ։ Յուրաքանչյուր պահի դրանք հնարավոր է առանձնացնել։ Մի մասը տեղավորում է 6 քարտ, մյուսում ներդրված է սմարթֆոնի լիցքավորիչ, երրորդում՝ լապտեր և գործիքների փոքրիկ հավաքածու։