Գիտնականները կապ են գտել շրջակա միջավայրի աղտոտվածության և երջանկության զգացման միջև


13:13 , 10 օգոստոս, 2013

1in.am-ը գրում է.

Կանադացի գիտնականները մասշտաբային հետազոտություն են անցկացրել մարդու աշխարհընկալման վրա շրջակա միջավայրի ազդեցության մասին:

Ինչպես պարզվել է՝ ավելի քիչ երջանիկներն ավելի շատ են աղտոտում միջավայրը, իսկ ով ապրում է աղտոտված միջավայրում, ավելի ապերջանիկ է: Դա արատավոր շրջան է, որից պետք է դուրս գալ՝ հայտնում են հետազոտության հեղինակները: Այս մասին հայտնում է Rosbalt-ը:

Այդ ապակառուցողական գործընթացը փոխելու համար անհրաժեշտ է քաղաքական ուժերի, արդյունաբերության, առողջապահակա և սոցիալական քաղաքականությունում ներդրումներ անող կառույցների մոբիլիզացում:

Շրջակա միջավայրի աղտոտման մասին տվյալները գիտնականները վերցրել են Համաշխարհային բանկից: Ինչպես պարզվել է՝ Լյուքսեմբուրգում բնակչության մեկ շնչին բաժին ընկնող ածխաթթու գազի արտանետման մակարդակն ամենաբարձրն է: