12:59 , 10 օգոստոս, 2013Aysor.am-ը գրում է.
Դիզայներ և կենսաբան Անկա Դոմասկեին հաջողվել է ստեղծել նորարարական նյութ` կաթնային կազեինի հիման վրա:
Novanews.com-ի փոխանցմամբ, կենսաբանի ստեղծած տեխնոլոգիայի հիման վրա կաթից ստացվել է կազեին տեսակի նյութը, ինչից գոյացած սպիտակուցի հիման վրա հաջողվել է ստանալ մանրաթելեր: Սպիտակուցների հիման վրա հատուկ տեխնոլոգիայով ստեղծված մանրաթելերից էլ կարվել է զգեստը:
«Կաթնային կտորը» իր որակով նմանվում է մետաքսին:
Նշվում է, որ մեկ զգեստ կարելու համար կպահանջվի 6 լիտր կաթ, իսկ տվյալ զգեստը կարժենա 150-200 եվրո: