3-րդ զորամիավորումում զորավարժությունները շարունակվում են


18:07 , 18 մարտ, 2021

Զինված ուժերում անցկացվող մարտավարական և մարտավարամասնագիտական համատեղ զորավարժությունների շրջանակում մարտի 18-ին վարժանքներ են անցկացվել 3-րդ զորամիավորումում։ Այս մասին հաղորդում է ՀՀ ՊՆ-ն:

Ըստ խաղարկված սցենարի՝ ամրացնելով բնագծերը, զինծառայողները  պաշտպանությունից անցել են հակագրոհի։ Մարտավարական բարդ պայմաններում անձնակազմը ցուցաբերել է բարձր պատրաստվածություն, գործել ներդաշնակ և կատարել  առաջադրված բոլոր խնդիրները։