12:45 , 10 օգոստոս, 2013
Armsport.am-ը գրում է.
Օգոստոսի 11-ին կայանալիք «Եվրո-2015»-ի ընտրական փուլի Ղազախստան-Հայաստան (Մ21) մրցավեճում բուքմեյքերները կողմերի հնարավորությունները գնահատում են հավասար:
Ղազախստանի հաղթանակի համար սահմանվել է 2.50 գործակից: Նույնպիսի գործակից է սահմանվել նաև Հայաստանի հաղթանակի համար: Ոչ-ոքիի վրա խաղադրույքներ են ընդունում 3.20 գործակցով:
Ընտրական 10-րդ խմբում կողմերը մեկական հանդիպում են անցկացրել: Ղազախստանը հյուրընկալվելիս 2:1 հաշվով հաղթել է Բելառուսին, իսկ Հայաստանը սեփական հարկի տակ 1:2 հաշվով զիջել է Իսլանդիային, որը ներկայումս 6 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը: