«Հայկական լավագույն ուտեստները». Քարդաշյան քույրերը ցույց են տվել` ինչ հայկական ուտեստներ են եղել Ռոբ Քարդաշյանի 34-ամյակին


17:05 , 18 մարտ, 2021

Tert.am Life-ը գրում է.

Քարդաշյան ընտանիքի միակ արու զավակը՝ Ռոբերտ Քարդաշյանը, նշել է 34-ամյակը: Այդ առթիվ նրան շնորհավորել են բոլոր քույրերը՝ բացառությամբ Քայլի Ջեների:  

Աշխարհահռչակ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանն Ինստագրամի իր էջում շնորհավորել է եղբորը և ասել՝ իրենց դուստրերի մտերմությունը ջերմացնում է իր սիրտը։ Նա նշել է, որ շատ է սիրում եղբորը և հավելել, որ միշտ պատրաստ է աջակցել նրան։

Ռոբին շնորհավորել է նաև Քլոյե Քարդաշյանը: Քլոյեն ու Քիմը ցույց են տվել, թե ի՞նչ հայկական ուտեստներ են եղել Ռոբի ծննդյան խնջույքին: Լուսանկարներում և տեսանյութերում երևում է, որ խնջույքին եղել է տոլմա, փախլավա և հայկական այլ ուտեստներ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: