12:59 , 10 օգոստոս, 2013Կանադայում մանկապարտեզ հաճախող երեխաների շրջանում անցկացված հետազոտությունների արդյունքում պարզ է դարձել, որ միջինը օրական 72 րոպե կամ նույնիսկ մեկ ժամ հեռուստացույցի դիմաց անցկացնելը կարող է վատ անդրադառնալ երեխաների վրա: Այս մասին հրապարակել է «Science Daily» պարբերականը: Մոնրեալի համալսարանի պրոֆեսոր Լինդա Պագանին «Սուրբ Ժուստին» մանկական հիվանդանոցի հետ համատեղ անց է կացրել մի հետազոտություն, որի արդյունքում պարզ է դարձել, որ հեռուստացույցի առաջ ավել ժամանակ անցկացնելուց հետո երեխաների մոտ առաջացել են բառապաշարի, մաթեմատիկական կարողությունների հետ կապված խնդիրներ: Նրանք ավելի քիչ են մասնակցել ակտիվ դասապրոցեսին, ուշադրության ու կենտրոնանալու խանգարում են ունեցել և ֆիզիկական պասիվություն են դրսևորել:
![]()
Հետազոտությանը մասնակցել են մանկապարտեզ հաճախող 991 աղջիկ և 1006 տղա երեխաներ: Ինչպես նշում է պրոֆեսոր Պագանին, մանկապարտեզ հաճախելը ենթադրում է հոգեբանական-սոցիալական հարմարվողականություն, ինչպես նաև փոքր մասշտաբի ակադեմիական ձեռքբերումներ: Պարզվում է, որ հեռուստացույցի առաջ ավելորդ ժամանակահատված անցկացնելը ամեն առումով բացասաբար է ազդում երեխաների վրա:
Այնուամենայնիվ, այս հետազոտությունը փոքր-ինչ տարբերվում է Անգլիայում անցկացված մեկ այլ հետազոտությունից, որին մասնակցել են 11,000 երեխաներ: 5-ամյա երեխաների շրջանում անցկացված հետազոտության արդյունքում պարզ է դարձել, որ հեռուստացույցի առաջ 3 ժամ կամ ավել անցկացրած երեխաները ավելի քիչ են հակասոցիալական` շփման հետ կապված խնդիրներ ունենում:
Ամերիկայի մանկաբուժության ակադեմիան խորհուրդ չի տալիս մանկահասակ երեխաներին թույլ տալ հեռուստացույց դիտել: 2 տարեկանից մեծ երեխաներին էլ չպետք է թույլ տալ 2 ժամից ավել հեռուստացույց չդիտել, քանի որ այն վատ է անդրադառնում երեխայի զարգացման ու հասունացման վրա: