«Women’s club»-ը վերադառնում է եթեր. պրոդյուսերը մանրամասներ է ներկայացնում


15:48 , 18 մարտ, 2021

365news.am-ը գրում է.

Հարկադրված դադարից հետո «Women’s club» հումորային նախագիծը վերադառնում է. ապրիլի 1-ին հեռուստադիտողը կտեսնի արդեն սիրված կերպարներին կրկին եթերում: 365news.am-ի հետ զրույցում նախագծի պրոդյուսեր Վլադ Սահակյանն առաջին մանրամասներ է հայտնել. «Նույն կազմով կլինենք եթերում, բայց սա մեզ համար ոչ թե նոր եթերաշրջան է, այլ կրկին փորձում ենք բնականոն մեր կյանքի հունին վերադառնալ: Կազմում փոփոխություն չի լինի, երաժշտական բենդը կմնա: Երաժշտական այս ֆորմատը փորձելու ենք համատեղել հանդիսատեսի ներկայության հետ, դա էլ իհարկե կախված է տվյալ իրավիճակում սահմանափակումների հետ»:

Վլադի խոսքով, համավարակի ժամանակ հանդիսատեսի բացակայությունն ավելի շատ ազդում էր դերասանների վրա.«Միանշանակ տուժում էր նախագիծը, պարզապես այդ ժամանակ մենք երկար սպասեցինք՝ հույս ունենալով, որ ինչ որ մի բան կվերականգվի և կարելի կլինի, հանդիսատեսով նկարահանում անել: Դրա համար ստիպված գնացինք այդ քայլին և նախագիծը եթերում էր առանց հանդիսատեսի: Դերասանների համար էր ամենադժվարը, եթերային տարբերակում միգուցե այդքան չէր զգացվում, բայց նկարահանման ընթացքում էմոցիայի պակասը շատ էր զգացվում»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: