Ադրբեջանցիները վնասել են «Կանաչ ժամ» եկեղեցին. էն կրոնական ազատության Ալիանսը, որ մտանք, էլի բան չի ասելո՞ւ


13:29 , 18 մարտ, 2021
Երեկ տեղեկություններ տարածվեցին առ այն, որ ադրբեջանցիները վնասել են «Կանաչ ժամ» եկեղեցին: Սա շատ սպասելի բան էր և նույնը սպառնում է մեր մնացած մշակութային կոթողներին: Հիմա ուզում եմ հասկանալ: Էն կրոնական ազատության Ալիանսը, որ մտանք, էլի բան չի ասելու՞: Ինչու՞ ենք մտել, եթե հիմա էլ բան չեն հայտարարելու: Ինչու՞ մեր ղեկավարությունը Ալիանսից ոչինչ չի պահանջում: Էլ ե՞րբ է մեզ պետք լինելու այդ կառույցը: