Վրաստանի նախագահը պատվաստվել է խնդրահարույց AstraZeneca պատվաստանյութով


15:15 , 18 մարտ, 2021

Panorama.am-ը գրում է.

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին պատվաստվել է կորոնավիրուսի դեմ՝ AstraZeneca-ի պատվաստանյութով: Այս մասին գրում է Gazeta-ն։

Հաղորդվում է, որ վրաց առաջնորդը պատվաստվել է իր ծննդյան օրը:

«Եթե մենք ուզում ենք դուրս գալ կորոնավիրուսային համաճարակի պատճառած տնտեսական իրավիճակից, պետք է օգտագործենք այս հնարավորությունը։ Բոլորին առողջություն եմ մաղթում, վստահ եմ, որ կհաղթահարենք այս մարտահրավերը», - պատվաստումից հետո ասել է Զուրաբիշվիլին:

Նշվում է, որ մարտի 15-ին Վրաստանում սկսվել է AstraZeneca-ի դեղամիջոցով COVID-19-ի դեմ պատվաստումը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: