Եղիշե Պետրոսյան. «Որ վարչապետը մի քիչ փող տա՝ իրեն աստղ կդարձնեմ, լավ էլ երգում է»․ (Տեսանյութ)


12:37 , 10 օգոստոս, 2013

Եղիշե Պետրոսյան. «Որ վարչապետը մի քիչ փող տա՝ իրեն աստղ կդարձնեմ, լավ էլ երգում է»․ (Տեսանյութ)Aravot.am-ը գրում է.

Այսօր ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը Գեղարքունիքի մարզում «Միասին» երիտասարդական շարժման ամենամյա հավաքին որոշել էր անակնկալ մատուցել երիտասարդներին եւ ձեռքն առնելով կիթառը՝ սկսել է երգել «Բարով եկար, սիրուն կռունկ»: 
Վարչապետի այս երգը բուռն քննարկումների տեղիք է տվել սոցցանցերում: Մեկը գտնում է, որ սա վարչապետի հակա PR-ն է, քանի որ վարչապետը շատ անտաղանդ է երգում, մյուսը գտնում է, որ լավ էլ ձայնային տվյալներ ունի: Ճշտելու համար, թե ինչպես է երգում վարչապետը, Aravot.am-ը հարցում արեց մասնագետից՝ «Արձագանք» խմբի հիմնադիր, երգահան Եղիշե Պետրոսյանից: Նա երգը լսելուց հետո ասաց. «Լավ է երգում վարչապետը, բավականին տաղանդավոր է: Իր վարչապետական թերությունները մի կողմ թողած՝ երգի ասպարեզում իր մոտ վատ չի ստացվում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ