12:29 , 10 օգոստոս, 20131in.am-ը գրում է.
Շինդլերին պատկանող գործարանում աշխատել են մոտակայքում գտնվող համակենտրոնացման ճամբարի հազարավոր հրեաներ:
Երբ 1944-ի ամռանը արտադրողը իմացել էր, որ նացիստները պատրաստվում են փակել ոչ ռազմական գործարանները, նրան հաջողվել էր վերամասնագիտացնել Կրակովի գործարանը և այն հրեա աշխատողների հետ տեղափոխել Բրունլից:
«Ես առաջին անգամ եմ տեսնում մի փաստաթուղթ, որը հաստատում է, որ Շինդլերը նման թույլտվություն է ստացել: Ես կարծում էի, որ դրա համար նա ավելի շատ ժամանակ է ծախսել: Եթե նա դա չստանար, «Շինդլերի ցուցակը» ուղղակի գոյություն չէր ունենա»,- մեջ է բերում գործակալությունը Հոլոքոստի պատմաբան և Շինդլերի կենսագրության հեղինակ Դևիդ Քրոուին:
Պատերազմի ավարտից հետո Օսկար Շինդլերը մնացել էր առանց գոյատևման միջոցների, նրան պահել են փրկած մարդիկ, որոնց պատճառով էլ նա սնանկացել էր:


