Թշնամու ձեռագիրը չի փոխվում. ու եթե դուք հույս եք կապում, որ իրենք ձեր հետ խաղաղ համակեցություն են ուզում, ուրեմն դուք կամ հիմար եք, կամ դավաճան


11:26 , 18 մարտ, 2021
Արցախի օկկուպացված շրջանները արժանանալու են Նախիջևանի ճակատագրին, եթե չկանգնացնենք։ Լոմերով ու բոլգառկաներով մաքրվելու ա մեր հետքը էդտեղից։ Սրբագրվելու ա պատմությունը, ձեզ էլ համոզելու են, որ դուք կապ չունեք ձեր պատմական տարածքների հետ։ Պատմա-մշակութային ցեղասպանություն ա լինելու։ Ինչը չկարողանան քանդել, ասելու են ալբանական ա, ուդիներինն ա։ Ինչը թաքուն կարելի ա քանդել, ավիրել, վերացնել՝ շատ արագ ոչնչացվելու ա։ Հետո գնացեք ՅՈՒՆԵՍԿՈ-ներում բողոքեք, Ջուղայի խաչքարները հիշացրեք, ապացուցեք․․․
Պատմությունը կրկնվելու հակում ունի, թշնամու ձեռագիրն էլ՝ չփոխվելու։ Ու եթե դուք հույս եք կապում, որ իրենք ձեր հետ խաղաղ համակեցություն են ուզում, ուրեմն դուք կամ հիմար եք, կամ դավաճան։