Ադրբեջանի բռնապետն անձամբ հրահանգում է ջնջել Արցախի օկուպացված տարածքներից հայկական հետքերը․ Տիգրան Բալայան


20:22 , 17 մարտ, 2021

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրահանգում է ջնջել Արցախի օկուպացված տարածքներից հայկական հետքերը։ Այս մասին թվիթերի իր էջում գրել է Նիդերլանդներում Հայաստանի դեսպան Տիգրան Բալայանը։

«Ադրբեջանի բռնապետն անձամբ հրահանգում է ջնջել Արցախի օկուպացված տարածքներից հայկական հետքերը։ Ալիեւի ռեժիմի ռազմական հանցագործությունները շարունակվում են ամբողջ ծավալով»,-գրել է նա։

Նշենք, որ Ալիևը Արցախի օկուպացված տարածքներ կատարված այցի ժամանակ հայկական եկեղեցու պատերի հայերեն արձանագրությունները կեղծ է անվանել։