Գենդերին դեմ արտահայտվողների նպատակը պատվիրված թեմաներ բարձրացնելն է կամ ֆրեյդիստական վախը


11:58 , 10 օգոստոս, 2013

Մի խումբ մարդիկ այնպես ջանադրաբար են ծամծմում գենդերի կործանիչ ազդեցության թեզը, որ մեկ-մեկ մտածում ես` մի՞թե այդ մարդիկ չեն տեսնում արտագաղթը, հարկային ու բիզնես անտանելի միջավայրը, կոռուպցիոն սկանդալները, խայտառակ ինֆլացիան ի վերջո... Ո՞րն է նրանց նպատակը: Համոզել մարդկանց, որ դա պետությանը սպառնացող միակ վտանգն է... Չի ստացվի, քանի որ գենդերը չի մտնում քաղաքացու գրպանը, չի առևանգում նրանց և չի տանում քաղմաս, չի ստեղծում անորոշության ու հուսահատության մթնոլորտ... Սրա նպատակը կա՛մ ուղղակի պատվիրված թեմաներ բարձրացնելն է, կա՛մ ֆրեյդիստական վախը, որ այն, ինչ անհասկանալի է, ցանկալի է, որովհետև միջին ՀՀ քաղաքացին, որ դեռ հրաշքով ՀՀ քաղաքացի է ուզում մնալ, ամենաքիչը դրա մասին է մտածում... Կարճ ասած.............լրիվ հասկանալի է...............