Հանդիպել են Մհեր Գրիգորյանն ու Ալեքսեյ Օվերչուկը


19:26 , 17 մարտ, 2021

Armeniasputnik.am-ը գրում է.

Մոսկվայում կայացել է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահի տեղակալ Ալեքսեյ Օվերչուկի աշխատանքային հանդիպումը:

Կողմերը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական համագործակցության արդիական հարցեր։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Եվրասիական տնտեսական միության շրջանակներում համատեղ աշխատանքի թեմատիկային:

Ինչպես արդեն հայտնել էինք, մարտի 16-18-ը Հայաստանից պատվիրակություն կգործուղվի Ռուսաստան։

Պատվիրակության կազմում են ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը և Մհեր Գրիգորյանի արարողակարգի պատասխանատու Դավիթ Գևորգյանը։