Թշնամին ավիրել է Շուշիի «Կանաչ ժամ» եկեղեցին


14:05 , 17 մարտ, 2021

Արբանյակային լուսանկարներից երևում է, որ Շուշիի «Կանաչ ժամ» ժողովրդական անունը կրող եկեղեցին արդեն ավերված է:

«Թշնամին Շուշին օկուպացնելուց հետո անցել է հայկականի ոչնչացմամը: «Խաղաղասիրական» բարև Ադրբեջանից մեզ: Եթե ներկայիս տգետների իշխանությունը մնա, այսպիսի ապագա է սպասվում Սյունիքին ու Տավուշի»,-գրել է թուրքագետ Վարուժան Գեղամյանը՝ հրապարկելով լուսանկարը: