Սոյան պաշտպանում է քաղցկեղից


11:38 , 10 օգոստոս, 2013

1in.am-ը գրում է.

Գիտնականները պարզել են, որ գենիստեինի՝ օրգանիզմի վրա երկար ազդեցությունը, որը կենսաբանորեն ակտիվ բաղադրիչ տարր է սոյայից պատրաստված մթերքներում, պաշտպանում է ուռուցքային հիվանդություններից՝ ճնշելով այն ազանշանները, որոնք հանգեցնում են քաղցկեղածին բջիջների արագ աճին:

Հետազոտության շնորհիվ պարզվել է, որ քաղցկեղի զարգացման ժամանակ Wnt ազդանշանային ճանապարհը կարելի է կարգավորել դիետիկ սննդի միջոցով, որտեղ շատ կլինի սոյայի պարունակությունը:

Գենիստեինի՝ սոյայի բաղադրիչ տարրի երկարատև ազդեցությունը նվազեցրել է լաբորտորիայում փորձարկման ենթարկվող առնետների աղեհամակարգում քաղցկեղածին օջախների թիվը: Դրանք նույնիսկ 40 տոկոսով ենթարկվել են քաղցկեղածինի ազդեցությանը: