Օբամա. Եթե Սնոուդենը համարում է, որ ճիշտ է վարվել, պետք է գա դատարան և պնդի իր տեսակետը


11:24 , 10 օգոստոս, 2013

Օբամա. Եթե Սնոուդենը համարում է, որ ճիշտ է վարվել, պետք է գա դատարան և պնդի իր տեսակետըPanarmenian.net-ը գրում է.

ԱՄՆ նախագահ Բարակ Օբամանհայտարարել է, որ եթե Էդվարդ Սնոուդենը համարում է, որ ճիշտ է վարվել՝ բացահայտելով գաղտնի տեղեկատվությունը, պետք է գա դատարան և ապացուցի դա:

«Եթե նա իսկապես կարծում է, որ ճիշտ է վարվել, ապա որպես ԱՄՆ քաղաքացի, նա պետք էվերադառնա, իր փաստաբանի հետ ներկայանա դատարան և պնդի իր տեսակետը», -ասել է Օբաման Սպիտակ տանը տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ: Միաժամանակ, նա ասել է, որ Սնոուդենին հայրենասեր չի համարում, հայտնում է Ինտերֆաքսը:

Նշենք, որ «Իպսոս» ընկերության անցկացրած սոցիոլոգիական հարցումների համաձայն՝ ամերիկացիների 31 տոկոսը ԱՄՆ ազգային անվտանգության գաղտնի ինֆորմացիան բացահայտած Սնուդենին համարել է հայրենասեր, իսկ 23 տոկոսը՝ դավաճան: