ի՞նչ եմ ուզում ես այս կյանքից, կամ «նապաստակների աճուրդ»


13:46 , 31 հունվար, 2012

Կյանքում շատ կարևոր ա իմանալ, թե ինչ ես դու ուզում։ Հստակ իմանալ, ինչ ես ուզում, ու գնալ դրա ետևից, որովհետև դու կարող ես ուժեղ լինել, դիմանալ դժվարությունների, հաճախ ձգտել ու հասնել որոշակի բաների, բայց ի վերջո դրանից չերջանկանալ։ Ես հիմա չունեմ էդ գերնպատակը, ու դա շատ վատ ա, ամենաքիչը նրանով, որ ցանկացած ձեռքբերում ինձ պատահականություն ա թվում։ Ես իհարկե ուզում եմ վերջապես ծով տեսնել, բայց էդ իրենից մի մեծ բան չի ներկայացնում, ցանկացած պահի կարելի ա նստել մեքենա ու մի քանի ժամից ծովափի ավազներին տռճիկ տալ, բայց էդ ինձ շատ ավելի քիչ կերջանկացնի, քան երբեք ծով տեսած չլինելն ա «դժբախտացնում», ու մյուս կողմից էլ, ինչպես հորեղբայրս ա ասում, Սևանն էլ ծովի պես մի բան ա, ու ես հրաշալի ֆոտոներ ունեմ, որտեղ մի ափից մյուսը չի երևում։ Մի ուրիշ երազանք ա Նյու Յորքը տեսնելը, ու ես իհարկե կարող եմ դա էլ կազմակերպել, բայց եթե վերադառնանք Նյու Յորքյան գաղափարի այսպես ասած «ակունքներին», Լոնդոնն ինձ շատ ավելի է «ձգել» քան Նյու Յորքը, բայց արի ու տես, որ «ուրիշի» երազած քաղաքը, ու ինձ այն ցույց տալու գաղափարն էնքան խորն ա «թխվել» երևակայությանս մեջ, որ ես այն ընկալել եմ որպես սեփական երազանք։ Էդպիսի հարյուրավոր երազանքներ կան, որոնք եթե լավ «փորփրեմ», ինձ նույնիսկ անհետաքրքիր են, ու էդ ամենի արդյունքում ես էլի փորձում եմ հասկանալ, թե վերջապես ի՞նչ եմ ուզում ես, ինչը՞ կարող ա ինձ իսկապես «գոհացնել», ու հենց գոհացնել, որովհետև ես երջանիկ ասվածը չհասկացա, ինձ իսկապես երջանիկ լինելու համար կամ շատ բան ա պետք՝ ոչ նյութական, կամ մի բաժակ տաք շոկոլադ՝ ընդգծված նյութական :DԻհարկե եղել են իրավիճակներ, երբ ես հասկացել եմ, որ «էս հենց էն ա, ինչի առկայությունն ինձ լրիվ բավարար է ուրիշ ոչնչի կարիք չունենալու համար», բայց ոչինչ չեմ արել, դա պահելու համար, որովհետև համոզված չեմ եղել, որ դա «ուրիշի դժգոհության» պատճառ չի դառնա։ Գուցե եթե ես ոչ վաղ անցյալում էնքան թույլ ու «աղջիկ» չլինեի, որ կարողանայի ուղիղ բոլոր ինձ համար կարևոր հարցերը տալ ու ընկալել, հիմա ունենայի էդ «կյանքի նպատակը», կամ նույնիսկ իրականացրած լինեի այն, հը՞։ Եսի՞մ, ուղղակի հետաքրքիր ա էլի։ Տեսնես բոլոր մարդիկ ունե՞ն տենց մեծ նպատակներ, որ բոլոր ուժերով գնում են դեպի այն, թե՞ կան իմ պես «ճակատագրի քամուն հանձնված առագաստանավեր»։