Արշակունյաց պողոտայում ГАЗель-ը բախվել է Opel-ին, Opel-ն էլ՝ Skoda-ին. Լուսանկարներ


11:11 , 10 օգոստոս, 2013

Shamshyan.com-ը գրում է.

Այսօր՝ օգոստոսի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 07:30-ի սահմաններում Արշակունյաց պողոտայում՝ «Գրանդ Քենդի» ընկերության դիմաց, ГАЗ 32213 մակնիշի 07 05 Տ համարանիշի ավտոմեքենայի վարորդ, 34-ամյա Տիգրան Սիմոնյանը, վարելով նշված ավտոմեքենան, բախվել է 32-ամյա Սարգիս Բալյանի վարած Opel մակնիշի 19 MՕ 001 համարանիշի ավտոմեքենային:

Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Opel-ն էլ բախվել է իր առջևով ընթացող 38-ամյա Յուրա Կարապետյանի վարած Skoda մակնիշի 35 PՕ 697 համարանիշի ավտոմեքենային: 


Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ