3 անչափահաս երեխաները մնացել են խափանված վերելակում


10:35 , 10 օգոստոս, 2013

Aysor.am-ը գրում է.

Օգոստոսի 9-ին, ժամը 20.02-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի Ռիգայի փողոցի թիվ 126/4 շենքի վերելակը խափանվել է, ներսում մնացել են երեք անչափահաս երեխաներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

ԱԻՆ-ից տեղեկանում ենք, որ հրշեջ-փրկարարները վերելակի ծառայության աշխատակցի հետ միասին դուրս են բերել երեխաներին: