«Հրապարակ»․ Սենսացիոն բացահայտում է լինելու․ Թագուհի Թովմասյանն ուշագրավ փաստաթղթեր է հրապարակելու


09:14 , 16 մարտ, 2021

««Իմ քայլից» հեռացած պատգամավոր Թագուհի Թովմասյանը ԶԼՄ-ների ներկայացուցիչներին այսօր հրավիրել է Ազգային ժողով։ «Նիստերի դահլիճի հարևանությամբ գտնվող սրահում հանդես եմ գալու ուշագրավ փաստաթղթի հրապարակման վերաբերյալ բրիֆինգով»,- երեկ հայտարարություն էր տարածել պատգամավորը։

Թովմասյանի հետ կապ հաստատել չհաջողվեց, նրա շրջապատից տեղեկացանք, որ խոսքը միջազգային կառույցներից ստացված մի փաստաթղթի մասին է, որը, իր կարծիքով, սենսացիոն բովանդակություն ունի և ապտակ է լինելու Հայաստանի Հանրապետությանն ու գործող իշխանություններին։

Ի դեպ, մեր տեղեկություններով, իրավապահները փորձում են գործեր հարուցել Թովմասյանի և նրա մերձավորների նկատմամբ` հարկերից խուսափելու կամ անօրինական ձեռնարկատիրությանն առնչվող հոդվածներով»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: