Մյանմարում ռազմական հեղաշրջումից հետո սպանված խաղաղ ցուցարարների թիվը հասել է 138-ի


01:39 , 16 մարտ, 2021

Tert.am-ը գրում է.

Մյանմարում ռազմական հեղաշրջումից հետո սկսված բողոքի ակցիաների ժամանակ զոհերի թիվը հասել է 138-ի: Այս մասին հայտնում է Интерфакс-ը՝ հղում տալով Associated Press գործակալությանը:

Ինչպես հայտնում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը հայտնել է, որ կիրակի անցկացված ակցիաների ժամանակ 1 օրվա ընթացքում սպանվել է 38 մարդ: Մեկ օր առաջ՝ շաբաթ, զոհվել է 18-ը: Հաղորդվում է, որ զոհերի թվում կանայք և երեխաներ են: Այս դեպքերից հետո Մյանմարի իշխանությունները սահմանել են ռազմական դրություն մայրաքաղաքի երկու շրջաններում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ