Վրաստանում երկրաշարժ է տեղի ունեցել
23:39 , 15 մարտ, 2021
Վրաստանում երկրաշարժ է տեղի ունեցել: Ինչպես փոխանցում է Новости-Грузия-ն՝ հղում անելով երկրի Հանրային հեռուստատեսությանը, ստորգետնյա ցնցումներն արձանագրվել են 19:25-ին:
Նշվում է, որ Սեյսմոլոգիական մոնիթորինգի ազգային կենտրոնի տվյալներով՝ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է արևմտյան Օնի քաղաքի մոտակայքում:
Ստորգետնյա ցնցումների ուժգնությունը կազմել է 3.6 մագնիտուդ:
Այսօր ավելի վաղ հաղորդվում էր Թուրքիայում 4.2 մագնիտուդ ուժգնությամբ տեղի ունեցած երկրաշարժի մասին, իսկ նախօրեին 5.1 ուժգնությամբ ցնցումներ էին գրանցվել Իրանում: