09:45 , 10 օգոստոս, 2013
Երբ Վոզնիակն ու Ջոբսը ստեղծեցին Apple համակարգիչը, Ջոբսը որոշեց այն տանել «Atari» ընկերություն իր ղեկավարի մոտ, իսկ Վոզն էլ` «Hewlett-Packard»` իր ղեկավարի մոտ:
Քանի որ երիտասարդները գումար չունեին, ուստի ցանկանում էին առաջարկել այդ ընկերություններին, որ նրանք իրականացնեն արտադրությունը:
«Atari»-ում Ջոբսին մերժում են, քանի որ ընկերությունն ավելի շատ կենտրոնացել էր համակարգչային խաղերի վրա, իսկ Վոզնիակին մերժում են հետևյալ պատճառի համար` Դուք չունեք համապատասխան դիպլոմ:
Պատկերացնո՞ւմ եք: Ընդամենը թղթի մի փոքրիկ նմուշ ինչքան բան կարող է փոխել: Արդյունքում նրանք որոշում են ստեղծել սեփական ընկերությունը, որի համբավն ավելին է, քան վերոնշյալներինը: