Դատարանը որոշեց վերացնել «Գագիկ Սողոմոնյանի» գործով Արամ Սարգսյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանավորումը. պաշտպան


12:20 , 15 մարտ, 2021
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Լուսինե Աբգարյանի ամբողջությամբ բեկանեց առաջին ատյանի դատարանի՝ 2021թ. փետրվարի 21-ի որոշումը՝ Արամ Սարգսյանի ձերբակալումը ճանաչելով ոչ իրավաչափ և վերացնելով վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանավորումը։