21:00 , 15 մարտ, 2021Նման իրերը դեռ խորհրդային ժամանակներում բաձր էին գնահատվում և թանկ արժեին։ Գրեթե յուրաքանչյուր տանը կհանդիպեիք բյուրեղապակյա ծաղկամաններ, բաժակներ, որոնց տան անդամները «աչքի լույսի նման» էին վերաբերում։ Բավականին ժամանակ է անցել, սակայն այսօր ևս բյուրեղապակին ոչ միայն չի կորցրել իր արժեքը, այլև կոլեկցիոներների սիրելի երևույթն է հանդիսանում։ Օրինակ՝ մինչհեղափոխական բյուրեղապակյա սպասքի մի կտորն արժե 60,000 ռուբլի։

Առավել բարձր է գնահատվում ԽՍՀՄ արտադրության գունավոր բյուրեղապակին։ Կոլեկցիոներներին հետաքրքրում են հատկապես կապույտ և կարմիր գույները։ Նման նյութից պատրաստված մեկ բաժակն արժեք մի քանի հազար ռուբլի։ Հազվագյուտ արժեքավոր բյուրեղապակու լավագույն օրինակներից է «Օլիմպիական կրակ» սերիան, որը սահմանափակ է և թողարկվել է 1980 թ. Օլիմպիադայի պատվին։ Թափանցիկ բաժակները օլիմպիական կրակի տեսքն ունեն, իսկ դրանց պոչերը նարնջագույն բյուրեղապակուց են։
Կոլեկցիոներների խոսքերով՝ բյուրեղապակու գինը շարունակելու է բարձրանալ։ Շատ եվրոպացիների ևս հետաքրքրում է խորհրդային բյուրեղապակին, ինչն էլ, իր հերթին, բարձրացնում է դրա արժեքը։
Կարող է արտասովոր թվալ, սակայն արևմուտքում մեծացել է պահանջարկը խորհրդային օծանելիքների շշերի։ Կոլեկցիոներները դրանք հավաքում են ոչ թե շշերի մեջ նոր օծանելիք լցնելու համար, այլ քանի որ այսօր նորաձև են համարվում արտասովոր ձև ունեցող իրերը։ Իսկ խորհրդային օծանելիքը լցնում էին ամենատարբեր ձևերի շշերի մեջ, որոնք շատ գեղեցիկ և յուրօրինակ էին։ Այսօր նման շշերն արժեն 160-1000 դոլար։

ԽՍՀՄ տարիների բրոնզե արձանիկները նախկինում գրոշներ արժեին և դրանցից գտնել հնարավոր էր ամենուր։ Դրանք գրեթե արժեք չունեին, սակայն այսօր սրանց ևս մեծ ուշադրություն են հատկացնում կոլեկցիոներները։ Միջինում արանիկի գինն այսօր կազմում է 40,000 ռուբլի, սակայն գոյություն ունեն նաև 100,000-1,5 միլիոն ռուբլի արժեցողները։