23:33 , 9 օգոստոս, 20131in.am-ը գրում է.
Այսօր անգլիական The Sun պարբերականը հրապարակել է, թե «Ռեալ Մադրիդ» - «Չելսի» հանդիպման ժամանակ ինչ էին խոսում Քրիշտիանու Ռոնալդուն ու խաղադաշտ դուրս եկած երկրպագուն: Այդ մասին պատմել է անձամբ երկրպագուն:
«Ես նրան ասացի, որ նա լավագույնն է անկախ Մոուրինյոյի խոսքերից, ինչի ապացույցը նրա գոլերն են: Նրան ասացի, որ երկու շաբաթից տղա եմ ունենալու, ում անվանակոչելու եմ Քրիշտիանու»,- ասել է երկրպագուն:
Այս խոսքերից հետո պորտուգալացին ասել է.«Երբ որ երեխադ ծնվի, ես կայցելեմ քեզ, խոստանում եմ»: