Արմեն Սարգսյանը հանդիպել է Նիկոլ Փաշինյանի հետ․ որպես երկրում ստեղծված իրավիճակի լուծում անդրադարձ է կատարվել ԱԺ արտահերթ ընտրությունների անցկացմանը


16:18 , 13 մարտ, 2021
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, տեղեկացնում է նախագահի աշխատակզմը:

Հանդիպումը տեղի է ունեցել Հանրապետության նախագահի նախաձեռնած քննարկումների շրջանակում:

Նախագահը և վարչապետը քննարկել են երկրում ստեղծված իրավիճակը, այն հանգուցալուծելու և ներքաղաքական ճգնաժամը հաղթահարելու ուղիները:

Այդ համատեքստում որպես լուծում անդրադարձ է կատարվել խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացմանը: