Երևանի տանիքներում դիպուկահարներ են, Փաշինյանը կրկին փողոց է դուրս գալու


13:07 , 13 մարտ, 2021

Hraparak.am-ը գրում է.

Րոպեներ անց  վարչապետ Նիկոլ Փաշինյանը այցելելու է Կառավարության 2-րդ մասնաշենք՝ ՀՀ արտաքին գործերի նախարարություն։

Ըստ ՀՓՇ-ի՝ դիվանագետի օրը՝ մարտի 2-ին, խախտելով ավանդույթը, վարչապետը  չի գնացել հայկական դիվանագիտության կենտրոնակայան, սակայն որոշել է այստեղ լինել այսօր։ Փաշինյանի հրաժարականը պահանջողները հերթական անգամ հավաքվում են՝ անձամբ Փաշինյանի ներկայությամբ իր հրաժարականը պահանջելու։

Ավանդույթի համաձայն՝ բարձրահարկ շենքերի տանիքներին կրկին դիպուկահարներ են նկատվում, մասնավորապես ԱԳՆ-ի տանիքին, «Էլիտ պլազայի» տանիքին։