ԱԳՆ շենքի մոտ բազմաթիվ ոստիկաններ են բերվել՝ ապահովելու Փաշինյանի մուտքը շենք


12:27 , 13 մարտ, 2021

Քաղաքացիները հավաքվել են Կառավարության 2-րդ մասնաշենքի դիմաց՝ խոչընդոտելու Փաշինյանի մուտքը շենք։ Վերջինս գնում է ՀՀ արտաքին գործերի նախարարություն։

Նշենք, որ ավելի վաղ «Հայրենիքի փրկության շարժումը» հայտարարություն էր տարածել և նշել, որ Փաշինյանը Դիվանագետի օրը՝ մարտի 2-ին, խախտելով ավանդույթը, չգնաց հայկական դիվանագիտության կենտրոնակայան, սակայն որոշել է այնտեղ լինել այսօր, ուստի նրանք դիմավորելու են Փաշինյանին շենքի դիմաց։

Հիշեցնենք, որ նախորդ անգամ նրանք հավաքվել էին Կառավարության 3-րդ մասնաշենքի դիմաց, որտեղ էլ Փաշինյանին դարձյալ դիմավորեցին «դավաճան» վանկարկումներով։