Լատվիայի կառավարությունը բնակիչներին պարտավորեցրել է աշխատել հեռավար


02:22 , 13 մարտ, 2021

News.am-ը գրում է.

Լատվիայի կառավարությունն ուրբաթ օրը կայացած նիստում հաստատել է ավելի խիստ սահմանափակումներ կորոնավիրուսային համաճարակի դեմ պայքարում, որը նախատեսում է հանրապետության զբաղված բնակչության տեղափոխում հեռավար աշխատանքային ռեժիմի, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Տեղական LETA գործակալության տվյալներով` ավելի վաղ հեռավար աշխատանքի կազմակերպումը խորհրդատվական բնույթ ուներ: Նախարարների կաբինետի կողմից ուրբաթ ընդունված որոշման համաձայն՝ գործատուն այժմ պարտավոր է բացահայտել այն աշխատակիցներին, ովքեր կարող են տեղում աշխատանք կատարել աշխատանքի շարունակականությունն ապահովելու համար:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ