Խաղողի առատ բերք է սպասվում


22:44 , 9 օգոստոս, 2013

Խաղողի առատ բերք է սպասվում168.am-ը գրում է.

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը շարունակում է հանդիպումները գյուղատնտեսական արտադրանք մթերողների հետ: Ինչպես տեղեկացնում է նախարարության պաշտոնական կայքը, հերթն այսօր գինեգործներինն էր, ովքեր նախարարին ներկայացրել են իրենց ընկերություններում սպասվող խաղողի մթերման ծավալները: Նախնական դիտարկմամբ , այս տարի նույնպես խաղողի առատ բերք է սպասվում. Կատարվել են մթերման ծավալների կանխատեսումներ , համաձայն որոնց, վերամշակող կազմակերպությունները պատրաստակամություն են հայտնել մթերել շուրջ 172 հազար տոննա խաղող, ինչը 14 հազար տոննայով ավելի է նախորդ տարվա պահանջարկից: Առանձին խոշոր վերամշակող ընկերություններ հայտարարել են , որ խաղողի մթերումներն իրենց ընկերություններում կկատարվեն անսահմանափակ քանակությամբ: Իսկ պտուղբանջարեղենի արտահանման ծավալների նախնական կանխատեսմամբ՝ այս տարի կարտահանվի շուրջ 15 տոննա խաղող՝ նախորդ տարվա 10 հազարի դիմաց: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ