Ռուսաստանի ԱԳՆ-ն անընդունելի և անբարոյական քայլ է համարել ադրբեջանցիների կողմից Արցախում Հայրենական մեծ պատերազմի հերոսների հիշատակի պղծման դեպքերը


16:32 , 12 մարտ, 2021

Aysor.am-ը գրում է.

Ռուսաստանի ԱԳՆ-ն վերջապես մեկնաբանել է Ադրբեջանի վանդալիզմի գործողություններն Արցախում Հայրենական մեծ պատերազմի հերոսների ու մասնակիցների հուշարձանների դեմ:

«Մենք համարում ենք բացարձակապես անընդունելի և անբարոյական Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում նացիզմի դեմ հերոսաբար պայքարածների հիշատակի անարգման ցանկացած ձև: Տեղեկատվությունը ստուգվում է, և եթե այն հաստատվի, մենք ակնկալում ենք, որ Ադրբեջանի իշխանությունները կձեռնարկեն բոլոր համապատասխան միջոցներն իրավիճակը շտկելու համար», - ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: