Տարածքային պահանջատիրության խնդիր ունեցող ուժերը չեն կարող հաճելի լինել Կրեմլին


20:27 , 9 օգոստոս, 2013

Հայաստանում աստիճանաբար պատրաստում են նոր ձախ ուժեր։ Ես ամենևին հենց այնպես չեմ նշում ՁԱԽ ուժեր բառը։ Իշխանափոխության ժամանակ նրանց անհրաժեշտ կլինի նոր ձախ ուժեր, որոնք պայքար կմղեն իշխանության համար՝ քաղաքական դաշտի ձախ թևում։ 
Միանգամայն ակնհայտ է, որ այդ ուժն ստեղծվում է ՀՅԴ-ի դեմ, որպես ապագա մեծ հավակնորդի։ Մոսկվան բոլոր դեպքերում չի ցանկանալու ՀՅԴ-ի ակտիվացումը, առավել ևս՝ նրա իշխանության գալը։ 
Բոլոր այն ուժերը, որոնք տարածքային պահանջատիրության խնդիր ունեն՝ չեն կարող երբեք հաճելի լինել Կրեմլին։ Սա այնքանով է հաստատ, որքանով որ ռուսներն են մեր հողերը նվիրել Թուրքիային։
Կըհասկանան սա ՀՅԴ-ի ղեկավարները, ուրեմն իրենց կուսակցությունը հաստատապես կկանգնի ազգային-ազատագրական ուղու վա։ Իսկ եթե չեն հասկանա, ուրեմն ՀՅԴ-ն կմնա, որպես խամաճիկ կուսակցություն։ Շատ բաներ կարող եմ ասել սրա վերաբերյալ, բայց ամեն ինչ իր ժամանակին։