13:44 , 12 մարտ, 2021Հայրենիքի Նվիրյալ ՀՀ ՊՆ Հատուկ նշանակության զորքերի ՀՆ 1-ին ջոկատի ՀՆԽ-ի 1-ին ջոկի հետախույզ՝ Հովհաննիսյան Հովհաննես։ Ծնվել էր ՀՀ Սյունիքի մարզի Կապան քաղաքում 2000թ․-ի դեկտեմբերի 23-ին։ 2006-2018 թթ.-ին կրթություն է ստացել Կապանի թիվ 10 միջնակարգ դպրոցում, ապա 2018 թվականի սեպտեմբերի 1-ից ուսումը շարունակել է Կապանի Բժշկական քոլեջում որպես դեղագետ։
2015 թվականից սկսած եղել է Կապանի Պատանի երկրապահ խմբի անդամ: 2019 թ. հունվարի 13-ից պարտադիր ժամկետային զինվորական ծառայության է անցել ՀՀ զինված ուժերում Բերդ քաղաքում: Ֆիզիկապես գերազանց լինելով ծառայել է Բերդի զորամասի հետախուզության խմբում, իսկ 6 ամիս անց ցուցադրելով իր բարձր մարտունակությունը ու գիտելիքներն, ծառայությունը շարունակել է ՀՀ ՊՆ Հատուկ նշանակության զորքերում: Զորամասի հրամանատարության կողմից արժանացել է գովասանքի ու շնորհակալագրերի:
Մասնակցել է 2020թ․ սեպտեմբերի 27-ից Քարվաճառի, Ջրականի, Հադրութի և Սանասարի մարտական գործողություններին։ 2020 թ․-ի հոկտոմբերի 20-ին Սանասարի շրջանի Սարինտակ գյուղի մոտակայքում անհավասար մարտի ժամանակ անմահացավ հետախույզ Հովհաննեսը։
Հուղարկավորվել է Կապան քաղաքի Բաղաբուրջի հուշահամալիրում (Եղբայրականում): «ՎԱՍՆ ՀԱՅՐԵՆՅԱՑ՝ ԱՌԱՆՑ ՓԱՌՔԻ ԻՐԱՎՈՒՆՔԻ» այս է նշանաբանը հետախույզի։
