Ով է Քրիստինա Եղոյանի ընտրյալը


12:42 , 12 մարտ, 2021

Tert.am Life-ը գրում է.

Երեկվանից համացանցում լայն տարածում է գտել երգչուհի, դերասանուհի Քրիստինա Եղոյանի հարսանիքը։ Մինչև այս Քրիստինան անձնական հրապարակումներ չէր անում և գաղտնի էր պահում, թե ով է իր ընտրյալը։

Քրիստինան իր էջում արված հարսանեկան հրապարակումներում էլ միայնակ է։ Tert.am Life–ին հայտնի է դարձել, որ դերասանուհու ամուսինը Սիմոն Խաչատրյանն է։ Նա և Քրիստինան հասակակիցներն են՝ երկուսն էլ ծնվել են 1993 թվականին՝ 1 ամսվա տարբերությամբ։

Մեր տեղեկություններով՝ Քրիստինայի ընտրյալը գործարար Սիմոն Խաչատրյանն է: Նա սովորել է Թատերական ինստիտուտում, այժմ բնակվում է Մոսկվայում։

Սիմոնը սոցցանցերում ակտիվ չէ, այնուամենայնիվ, 2 լուսանկար հրապարակել է, որոնք ներկայացնում ենք ստորև․

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: