Բացահայտվել է Նյու Յորքի մետրոյում հայտնաբերված շնաձկան գաղտնիքը


19:58 , 9 օգոստոս, 2013

Aysor.am-ը գրում է.

Համացանցում մեծ աղմուկ հանած Նյու Յորքի մետրոյի սատկած շնաձուկը մետրոպոլիտենում թողել է 31-ամյա Կրիս Լանդրոսը:

Lifenews.ru-ի փոխանցմամբ, Լանդրոսը շնաձկանը հայտնաբերել է Կոնի-Այլենդի ծովափերից մեկում և որոշել է շնաձկանը վերցնել որպես հուշ:

Լանդրոսը շնաձկանը թողել է մետրոյում, որպես Նյու Յորքի բնակիչների համար նախատեսված յուրահատուկ նվեր:

Նշենք, որ Նյու Յորքի մետրոյի` դեպի Մանհետեն ուղևորվող վագոնում նախօրեին հայտնաբերվել է սատկած շնաձուկ:

Ականատեսները պատմել են, որ շնաձկան երկարությունը կազմել է 50 սմ, իսկ քաշը` մոտավորապես 2-5 կգ:

Մետրոյի ուղևորները լուսանկարվել են շնաձկան հետ` նրա երախում տարբեր իրեր տեղադրելով: