19:14 , 9 օգոստոս, 2013
Aysor.am-ը գրում է.
Անջելինա Ջոլին կրկին վիրահատության է պատրաստվում: Դերասանուհին ցանկանում է հեռացնել ձվարանները, սակայն մինչ այդ մտադիր է երեխա ունենալ: Աստղը ցանկանում է զույգ փոքրիկներ ունենալ:
ԱՄՆ լրատվամիջոցները գրում են, որ Ջոլին հղի է: Պատճառը Ջոլիի այն հայտարարությունն է, որ ցանկանում է կրկին մայրանալ:
Նշենք, որ Ջոլին հեռացրել է կրծքագեղձերը՝ քաղցկեղի առաջացման բարձր հավանականության պատճառով:
Սակայն բժիշկները նշել են, որ դերասանուհու մոտ նաև մեծ է ձվարանների քաղցկեղի հավանականությունը: